Վիրաբուժություն
Պարանոցի սապատ
Սապատը ճարպային բջիջների կույտ է, որը կարծրացնում է շարակցական հյուսվածքը` ձևավորելով տեսանելի թմբիկ: Դա հատկապես նկատելի է ավելորդ քաշ ունեցողների մոտ: Այն առաջանում է սխալ կեցվածքի, մեջքի մկանների գերլարման, տևական ժամանակ անհարմար դիրքում գտնվելու (այդ թվում՝ համակարգչի առջև նստելու) հետևանքով: Եվ, ընդհանրապես, նստած կենսակերպը լավ ազդեցություն չի ունենում պարանոցային գոտու ու ամբողջ օրգանիզմի վրա:
Եթե պատահաբար հայելու մեջ նայելիս նման կուզ հայտնաբերեք, պետք է խուճապի չմատնվել: Այն վտանգավոր է, եթե խնդիրներ են առաջացնում: Եթե վիճակը խորացել է, կանհանգստացնեն գլխապտույտները, պարանոցի ու ծոծրակի ցավը, գլխի շարժումից` տհաճ խշրտոցը, թմրությունը, ծակծկոցը, այրոցքը, կուզի հատվածում թևերի ծակծկոցը:
Նախ, պետք է համոզվել, որ այդ գոյացությունը ճարպային սապատ է, ոչ թե մեկ այլ բան: Իսկ տարբերելու համար պետք է իմանաք, որը այն խշրտում է գլխի շրջադարձերի ժամանակ, ցավ է առաջանում ծոծրակի ու պարանոցի շրջանում, ծակծկոց, այրոցքի ու թմրության զգացում, ինչպես նաև` գլխապտույտ: Ոմանք թերագնահատում են այդ խնդիրն ու անուշադրության մատնում` մտածելով, որ այն առանձնակի անհարմարություն չի պատճառում ու այնքան լուրջ խնդիր չէ: Մինչդեռ չի կարելի տվյալ տհաճությանը մատների արանքով նայել: Ինչու՞
Այդ կուզը կարող է ճզմել զարկերակներն ու հանգեցնել գլխուղեղի ու օձիքային հատվածի հիպօքսիայի (արյան շրջանառության խանգարման, թթվածնային քաղցի):
Կուզի դեմ պայքարել ո՛չ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է: Այդ միջոցները մի քանիսն են:
Նախ՝ փորձեք վերանայել կենսաձևը, և խուսափեք խնդիրը հարուցող պատճառներից:
Երկրորդ` մերսումների համար դիմեք մասնագետի կամ տան անդամներից մեկին խնդրեք: Կարելի է բավարարվել պարանոցը մերսող հատուկ սարքերով: Բայց հիշեք, որ դա պետք է կանոնավոր կերպով իրականացվի, մեկ սեանսը պետք է տևի առնվազն 25 րոպե, քանի որ միայն այդ դեպքում ցանկալի արդյունքի կարելի է հասնել:
Երրորդ` կոնտրաստային ցնցուղ ընդունեք` հատկապես խնդրահարույց հատվածը: Երկար պոչով կոշտ խոզանակ գնեք ու ջանադրաբար տրորեք բաշը 10-15 րոպե: Լավ արդյունք են տալիս նաև խոնավ սրբիչով շփումները: Ցնցուղից հետո մանկական քսուկ քսեք կամ այլ փափկացնող միջոց ու կրկին տրորեք այդ գոյացությունը, սակայն այս անգամ` առանց ուժ գործադրելու:
Չորրորդ միջոցը քնելու ճիշտ ձևն է: Մոռացեք փափուկ բարձերի մասին: Գտեք կոշտ, պինդ բարձ կամ էլ հատուկ գլանակ: Ի դեպ, այս միջոցը նույնիսկ դեմքի կնճիռներն է նվազեցնում: Սկզբում, բնականաբար, այնքան էլ հաճելի չի լինի, սակայն ինքներդ ձեզ փարատեք, քանի որ, իսկապես, օգնում է պարանոցի առողջացմանը:
Հինգերորդ միջոցը վարժություններն են: Եթե ցանկանում եք ազատվել այդ կուզից, ուրեմն հաղթահարեք ծուլությունը: Սակայն մինչև այդ խորհրդակցեք բժշկի հետ ու համոզվեք, որ ողնաշարի տեղաշարժ չէ, կամ` միջողնային ճողվածք, ուռուցք չէ: Բանն այն է, որ բազում հիվանդություններ կան, որոնց դեպքում վարժությունները հակացուցված են: Եթե բժիշկը հիվանդության առկայությունը բացառի, ապա սկսեք վարժությունները ստորև շարադրվածի համապատասխան:
1.«Այո, այո, այո». գլխով հավանության նշանների նմանվող վարժություն: ՝
2.«Ոչ, ոչ, ոչ»-ի նման գլխով բացասական տարուբերումը նույնպես բուժիչ ազդեցություն կունենա:
3.«Վայ, վայ, վայ». ասես թե ինչ-որ բանից դժգոհ ենք, ու գլխի պտույտը «ոչ»-ից ավելի մեծ աստիճանի տակ է կատարվում, դրական է ազդում բաշի վերացման նպատակով կատարվող աշխատանքի դեպքում:
Այս վարժությունները պետք է սկսել շատ փոքր անկյան տակ: Չի կարելի կտրուկ ու կոպիտ շարժումներ կատարել: Աստիճանաբար շարժումների ամպլիտուդը պետք է մեծացնել: Պետք է վարժությունները կատարել ամեն օր, յուրաքանչյուրը՝ 30-ական րոպե:
Լողը նույնպես դրական արդյունք է տալիս: Կուզից ազատվելու ընթացքը տևական է, զինվեք համբերությամբ ու կանոնավոր կատարեք մարզանքը: Ու մի մոռացեք հայելուն նայել:
Կուզից ազատվելու ժողովրդական միջոցներ
Կավից 15 սմ երկարությամբ շերտ պատրաստեք ու 2 տակ թանզիֆով փաթաթած դրեք կուզի վրա: Յուրաքանչյուր կավաշերտը պետք է 1 ժամ մնա այդ հատվածում:
Հոտավետ կալիզիայի (Զոլոտոյ ուս) հյութը ներմերսել կուզի հատվածում:
Եթե կանոնավոր կերպով նշված վարժությունները, մերսումն ու քսուկները կիրառվեն, ապա արդյունքն կգոհացնի:
20.01.2021 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ